
Շչեսնին պատմել է՝ ինչպես է Վենգերը նրան պահեստայինների նստարանին թողել՝ ծխելու պատճառով

«Յուվենթուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պատմել է, թե ինչպես է ստիպված եղել լքել լոնդոնյան «Արսենալը» ծխախոտի պատճառով:
«Այդ ժամանակ ես անընդհատ ծխում էի, և Արսեն Վենգերը գիտեր այդ մասին: Նա պարզապես չէր ուզում, որ ինչ-որ մեկը ծխի հանդերձասենյակում, և ես դա նույնպես գիտեի: Եզրափակիչ սուլիչից հետո էմոցիաների պատճառով որոշեցի մեկ ծխախոտ ծխել: Թիմը դեռ ներսում էր: Թաքնվելու համար գնացի ցնցուղի անկյուն: Ինչ-որ մեկը նկատեց ինձ և հայտնեց այդ մասին մարզչին:
Մի քանի օր անց ես հանդիպեցի նրա հետ: Արսենը հարցրեց ինձ՝ արդյո՞ք դա ճիշտ է, ես ասացի՝ այո: Նա տուգանեց ինձ, և պատմությունն ավարտվեց: Այնուհետև Վենգերը նախազգուշացրեց ինձ, որ որոշ ժամանակ ես չեմ մտնելու կազմ: Ես սպասում էի, որ կվերադառնամ մի քանի շաբաթ անց, բայց Դավիթ Օսպինան հիանալի անցկացրեց իր հանդիպումները: Ես ունեի երկու տարբերակ՝ մնալ և պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար, կամ վարձակալությամբ հեռանալ և ապացուցել, որ ես դեռ ակումբի լավագույն դարպասապահն եմ»,- Շչեսնիին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը