Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին 150 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ֆինանսական օգնություն կտրամադրի ազգային ֆեդերացիաներին: Այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՖԻՖԱ-ն իրեն անդամակցող բոլոր ֆեդերացիաներին միասին կտրամադրի 150 միլիոն դոլար: Անդամ բոլոր ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կստանա մոտ կես միլիոն դոլար: Հավելյալ օգնության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այժմ դադարեցված են եվրոպական բոլոր գլխավոր առաջնությունները՝ բացառությամբ Բելառուսի: Հետաձգվել են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի հոբելյանական առաջնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930