«Ճմարտությունը հետևյալն է». Արմեն Ամիրյան
Արմեն Ամիրյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Սիրելի’ հայրենակիցներ,
թանկագին բարեկամներ,
Շնորհակալ եմ, որ իմ նախորդ հրապարակումն արժանացավ ձեր ուշադրությանն ու եղան աջակցության բազմաթիվ գրառումներ ։
Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ և կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Կարծում էի՝ Քրիստոսի հարության տոնը կմաքրի չար մտքերը, կբուժի հիվանդ , նենգ երևակայությունը։
Մտածում էի՝ լռեմ, կհասկանան իրենց մեղքը։
Բայց ստի կծիկն այնքան գլորվեց, որ հիմա մեծ, դատարկ փուչիկի նման բանսարկությունը պայթելու է ոմանց ճակատին։
Ճշմարտությունը մեկն է, ու որքան էլ ցանկանան նենգափոխել, միևնույն է, այն արևի շողի նման ճառագելու է։
Իսկ ճշմարտությունը հետևյալն է․
Հովհաննես Գալստյանը ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։
Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ հավանության արժանացնելով ծրագիրը, հրամանով կինոկենտրոնին (այն ժամանակ տնօրեն Գևորգ Գևորգյան) հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Հովհաննես Գալստյանը։
Մեկնելուն մնացել էր գրեթե մեկ շաբաթ։ Ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է, և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում կայացվեց փոխել ծրագրի ղեկավարին։ Հովհաննես Գալստյանը ամեն բան փոխանցեց ծրագրի նոր ղեկավարին։ Տեղավորվեցին ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։
Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։
Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում, մարդուն օգնելու համար, պետք է որոշում կայացնել։
Ես Հովիկին ասացի, որ կքննարկենք հարցը և անպայման լուծում կգտնենք, թեև որևէ պարտավորութուն չունեի։
Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի։
Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար…
Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։
Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։
Նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար։
Այդ նպատակով հայցադիմում ենք ներկայացնում դատարան։
Վստահ եմ, որ այս դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար»։
Սիրելի’ հայրենակիցներ,թանկագին բարեկամներ,Շնորհակալ եմ, որ իմ նախորդ հրապարակումն արժանացավ ձեր ուշադրությանն ու…
Gepostet von Armen Amiryan am Mittwoch, 22. April 2020