Սերժ Սարգսյանը խոստացել է այսօրվա նիստի տեսաձայնագրությունը մինչև 2050 թվականը չհանրայնացնել. Անդրանիկ Քոչարյան

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ինքն է  ցանկություն հայտնել մասնակցելու «Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող» հանձնաժողովի նիստին, բացի այդ, կան նաև այլ պաշտոնյաներ, որոնք նման ցանկություն են հայտնել, կարծում եմ, երբ այդ ցանկն ամբողջանա Յուրի Խաչատուրովը ևս կցանկանա գալ և մասնակցել այս հանձնաժողովի նիստին:

Այսօր Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող» հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ԱԺ պատգամավորը լրագրողների հարցին պատասխան ասաց նաև, որ այլևս հանձնաժողովը Յուրի Խաչատուրովին հրավեր չի ուղարկելու, իսկ չգալու հիմնավորումը հասկանալի չէ ոչ իրենց, ոչ էլ անգամ Սերժ Սարգսյանին:

«Ես ենթադրում եմ, որ պարոն Խաչատուրովը կվերանայի իր որոշումը»,- ասաց  Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով  հանձնաժողովի աշխատանքներին Սերժ Սարգսյանի մասնակցությանը՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ 3-րդ նախագահի մասնակցությունը ցույց տվեց, որ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է և Սերժ Սարգսյանն իր մասնակցությամբ հաշվի նստեց ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների հետ:

Կարևորելով  քննիչ հանձնաժողովի աշխատանքները,  որտեղ կան մարդկային կյանքերի վերաբերյալ հարցականներ և հանձնաժողովի մանդատն էլ անսահմանափակ չէ, յուրաքանչյուր պաշտոնյա դա պետք է գիտակցի, և հանձնաժողովի աշխատանքի լիարժեքության համար բոլորը պետք է լինեն անկեղծ: Մենք այսօր աշխատել ենք, որ գտնենք մեր հարցերի պատասխանները: Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ կլինի մաքսիմալ անկեղծ: Ասածները և փաստերը կհամադրենք կտեսնենք: Սերժ Սարգսյանի այսօրվա այցելությունը ինչ-որ չափով  նոր բացահայտումների հանգեցրեց, եկել էր պատրաստված, նիստից առաջ հանդես եկավ ներածական խոսքով, որը նա կարևորեց և այդ ներածական խոսքը կկցվի մեր զեկույցին:

Մենք մեր աշխատանքը կավարտենք հունիսի 4-ին, քանի որ 3-րդ անգամ ժամկետը երկարաձգելու հնարավորություն չունենք: Մենք ունենք 105 ժամ տեսաձայնագրություն և երբեք այն ժամանակվա իշխանություններն այս ծավալի աշխատանք չէին արել: Սա այն արխիվային նյութն է, որը տալու է հնարավորություն հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել: Սերժ Սագսյանն էլ խոստացավ, որ իր կողմից այսօրվա աշխատանքի տեսաձայնագրությունը մինչև 2050 թվականը չի հանրայնացնի, որովհետև չի կարելի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս