Սոմալիի մայրաքաղաքում սահմանվում է պարետային ժամ
Սոմալիի կառավարությունը որոշում է կայացրել մայրաքաղաք Մոգադիշոյում պարետային ժամմտցնելու մասին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍգործակալությունը:
«Պարետային ժամը մտցվում է ապրիլի 15-ից: Այն գործելու է երեկոյան 20:00-ից մինչև 05:00»,-նշվում է հայտարարության մեջ: Սահմանափակվելու է մարդկանց տեղաշարժը, կփակվեն խանութները, բացառությամբ մթերայինները: Բաց կլինեն նաև դեղատները ևբժշկական կենտրոնները:
Սոմալիում կորոնավիրուսիով վարակվածության 25 դեպք է գրանցվել, վարակվել է 1 մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։