Բաժիններ՝

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին է ճանապարհել հայրենիք

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին է ճանապարհել Հայաստան։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,-հաղորդում է դեսպանությունը։

Դեսպանությունը հավելում է, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Դեսպանությունն ապրիլի 9-ին էլ կազմակերպել էր Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրմամբ՝ 2 ավտոբուսով:
Դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս