Բաժիններ՝

Բունդեսլիգան կանցկացվի առանց երկրպագուների

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց երկրպագուների: Այս մասին գրում է Bild-ը:

Բունդեսլիգայի կազմակերպիչներն արդեն իսկ ծրագիր են կազմել առաջնությունը վերսկսելու համար: Ըստ ծրագրի` խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներից կհետևի միայն 30 ներկայացուցիչ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բունդեսլիգան և երկրորդ լիգան չեն շարունակվի մինչև ապրիլի 30-ը: Հաջորդիվ առաջնության ապագայի հետ կապված հարցերը կհրապարկվեն ապրիլի 17-ից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս