Բաժիններ՝

Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը հայցադիմում է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ հայցի պատճառը 2020թ. մարտի 4-ին՝ «Ինֆորմաիցայի ազատության կենտրոնում» Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Իրավական սեփականատերերի հրապարակայնությոնը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելքյանի հայտարարությունն է: Բանն այն է, որ Մելիքյանն ասել էր. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»: Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը և փոխհառտուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով:

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլիպոսյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930