Բաժիններ՝

ՊՍԺ-ն հույս ունի Նեյմարին և Մբապեին ևս մեկ մրցաշրջան պահել Փարիզում

Ֆրանսիական ՊՍԺ-ն հույս ունի ևս մեկ մրցաշրջան իր կազմում պահել թիմի առաջատարներ Նեյմարին և Մբապեին: Աս մասին գրում է L’Équipe-ը:

Ըստ պարբերականի, պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կընկնեն, և նման դեպքում փարիզյան ակումբը մտադիր է պահպանել ֆուտբոլիստներին: ՊՍԺ ղեկավարությունը հույս ունի, որ Նեյմարը և Մբապեն Փարիզում կմնան ևս մեկ մրցաշրջան:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին անպայման կվերադարձնեն կատալոնական ակումբ: Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930