Բաժիններ՝

Պրեմիեր լիգայի ղեկավարությունը և Անգլիայի կառավարությունը որոշել են առաջնության վերսկսման ժամկետը

Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն Անգլիայի կառավարության հետ բանակցություններից հետո գիտեն, երբ կարելի է վերսկսել մրցաշրջանը: Այս մասին գրում է The Mirror-ը:

Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել Պրեմիեր լիգան վերսկսել հունիս ամսին: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների: Եթե կորոնավիրուսի պանդեմիան նահանջի, ապա հնարավոր է, որ մարզումները վերսկսվեն մայիսին:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930