Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվում է Քեյնի տրանսֆերից

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում, հավանաբար, չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, ֆուտբոլիստին մոտ աղբյուրները հայտնել են, որ մանկունյանցիները հնարավորություն չունեն Քեյնին ձեռք բերելու՝ նրա պայմանագրի ժամկետների պատճառով:

Քեյնի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Գարեթ Բեյլին «Ռեալին» վաճառելուց հետո «Տոտենհեմը» լրջորեն տրամադրված է պահպանել իր առաջատարներին:

«Մանչեսթեր Յունայթեդը», չտեսնելով Քեյնի հետաքրքրվածությունն ակումբ տեղափոխվելու կապակցությամբ, որոշել է կենտրոնանալ Ջեյդոն Սանչոյի (Դորտմունդի «Բորուսիա») և Ջեք Գրիլիշի («Ասթոն Վիլլա») տրանսֆերների վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս