![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-ից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից. ՀՀ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1005304.jpg)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որոջւմ հիշեցնում է, որ Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»,- ասված է հայտարարության մեջ: