Բաժիններ՝

Հակառակորդին ինչ-որ առումով հաջողվեց անսպասելիության էֆեկտ ստեղծել, բայց մեր զինվորականները տարել են փայլուն հաղթանակ․ Խաչատուրով

«Խորապես համոզված եմ, որ հաղթանակել ենք»,- «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը՝ անելով մի շարք ուշագրավ ու աննախադեպ հայտարարություններ։

Նախ, Յուրի Խաչատուրովն ասաց՝ համոզված է՝ հաղթանակել են, սակայն խոսել այն մասին, որ դա փայլուն հաղթանակ էր, չի կարող, քանի որ նաև մարդկային կորուստներ ենք ունեցել, մահացել են շատ լավ մարդիկ՝ զինծառայողներ, հրամանատարներ։
«Պատերազմը պատերազմ է, նրանց կողմից անսպասելիության էֆեկտ ստեղծելն ինչ-որ առումով հաջողվեց, ես չեմ թաքցնում, դա պետք է ընդունել, ասեմ, որ մեր զինվորականներն ու հրամանատարները տարել են փայլուն հաղթանակ, այժմ արդեն ասում եմ՝ փայլուն հաղթանակ, քանի որ այն, որ մենք ենք կորցրել, փառք բոլոր տղաներին, հերոսներին, բայց այն, ինչ հակառակորդն է կորցրել, կարծում եմ՝ նրանք դեռ մի քանի տարի դա չեն կարողանա հաղթահարել»,- ասաց Խաչատուրովը։

Նա նաև խոստովանեց, որ հայկական կողմը յուրաքանչյուր մահացած զինվորի վերաբերյալ տեղեկատվություն է տվել անմիջապես։ «Մեզ մոտ որևէ մեկը չի թաքցրել, ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս անց է ասվել, այլ երբ մահացել է, միանգամից տվել ենք տեղեկատվությունը, բոլորն այդ մասին գիտեին։ Հուղարկավորել ենք նրանց բոլորին զինվորական պատվով»,- ասաց ԳՇ նախկին պետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս