Բաժիններ՝

«Եթե կլինի գոնե մեկ դեպք, ապա ես կհամարեմ, որ ընդհանրապես չի եղել վառելիք». Լևոն Մնացականյան

«Չգիտես ինչո՞ւ` ապրիլի արդեն երկրորդ կեսերից սկսվել է որոշակի մանիպուլյացիա, հատկապես այն մասով, որ իբրև թե դիրքերում չեն եղել փամփուշտներ, զրահատեխնիկայում դիզվառելիքի փոխարեն եղել է ջուր և այլն… Թե իբր որոշ դիրքերում չի եղել սննդամթերք»,- Ապրիլյան պատերազմին նվիրված Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի ընթացքում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նա նշում է, որ նման էքստրեմալ վիճակը ենթադրում է մատակարարումների որոշակի խափանումներ, բայց չի կարելի ասել, որ չեն եղել:

«Սկսած ջոկի դիրքից` այսօր էլ այն պաշարները, որ նախատեսված են, տեղադրված են բոլոր դիրքերում: Բոլոր հրաձգային զենքերի համար զենքերի պաշարները եղել են: Իհարկե, մարտական գործողությունների ժամանակ ծախսվում է այդ զինամթերքը, իհարկե, զեկուցվում է` զինվորից սկսած մինչև զորամասի հրամանատար։ Իհարկե, արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ծախսված զինամթերքը վերականգնվի, և այդ վերականգնման համար, իհարկե, կան պատասխանատուներ: Արվել է, վերականգնվել է: Պարզապես եղել են որոշ ուղղություններ, որտեղ մենք գիտենք ինչ պատճառներով, դիվերսիոն խմբերի կողմից կանգնեցվել է, ու վարորդն ու զորամասի համապատասխան ծառայության պետը սպանվել են»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Լևոն Մնացականյանի նշած դեպքի մասին խոսեց նաև ՀՀ ՊՆ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Ինչ վերաբերում է այն հերյուրանքներին, թե տանկերի մեջ դիզվառելիքի փոխարեն ջուր է եղել, Լևոն Մնացականյանը հիշեցրեց, որ այն ժամանակվա բոլոր հրամանատարները զորացրված են, և նրանք ոչ մի հարցով կաշկանդված չեն իրականությունը ներկայացնելու:

«Ես առաջարկում եմ բոլորին տրամադրել իրենց տվյալները, խնդրեմ, ներկայացեք նրանց բնակավայրեր, հարց ուղղեք ու ստացեք պատասխաններ` արդյոք եղե՞լ է նման դեպք: Եթե կլինի գոնե մեկ դեպք, խնդրեմ, ներկայացրեք: Ես դա կհամարեմ, որ ընդհանրապես չի եղել վառելիք: Ես այդպես կորակեմ»,- ասաց ՊԲ նախկին հրամանատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս