Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը կարևորել է Չինաստանի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում

Հաաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։

Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին ցուցաբերվող աջակցության, այդ թվում՝ չին բժիշկների մասնագիտական օգնության մասին:

Կարևորելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ էական դեր կարող է խաղալ:

Նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031