Բաժիններ՝

Սիսիանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մարտի 18-ին Սիսիանի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ տնից գողացել են բջջային հեռախոս։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կասկածներ եղան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սիսիանի 34-ամյա մի բնակիչ։

Նա հրավիրվեց բաժին, խոստովանեց կատարածն ու ներկայացրեց գողացած բջջային հեռախոսը։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս