Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Մկրտչյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատախազությունը գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Այն դատարան ստացվել է երեկ և մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմը, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով, Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ, ստեղծել է կազմակերպված խումբ։

Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի աջակից, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով, Արմեն Թավադյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ, ստեղծել է կազմակերպված խումբ։

Տեսանյութեր

Լրահոս