Apple ընկերությունը եւ Պետական Էրմիտաժը համատեղ հինգժամանոց ֆիլմ են ներկայացրել թանգարանի մասին, որը նկարահանվել է մեկ կադրով եւ iPhone 11 Pro Max-ի մեկ լիցքավորմամբ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին, ժամը 12.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Արագածոտն մարզի Շամիրամ, Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Ագարակ գյուղերի և Արմավիրի մարզի Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Բանավան գյուղերի և Շահումյանի թռչնաֆաբրիկայի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կենտրոնական բանկն այս տարվա մեկնարկին շարունակեց ակտիվորեն տարադրամ գնել։ Չնայած դրան, Հայաստանի միջազգային պահուստները տարեսկզբին վերստին կրճատվել են։ Այն էլ՝ բավական մեծ չափով։