«Ես նման տեղեկություն չունեմ». ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչը՝ Մայիլյան-Բաբայան տանդեմի մուտքը ՌԴ արգելելու մասին

Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը տեղեկություն չունի Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և նրա աջակից, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ սահմանափակելու տեղեկությունների վերաբերյալ: Այս մասին Ալբերտ Անդրյանը նշեց 168.am-ի հետ զրույցում: Մեր այն դիտարկումներին, թե կարիք չկա՞ տարածվող ոչ պաշտոնական տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն խնդրել ՌԴ համապատասխան կառույցներից, Ալբերտ Անդրյանն արձագանքեց` ասելով. «Եթե նման տեղեկություն չունենք, ես ի՞նչ պետք է պարզեմ»:

Հիշեցնենք, որ օրերս հայկական մամուլում երկու աղբյուրներից տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՌԴ իշխանությունները 5 տարով սահմանափակել են Մայիլյան-Բաբայան տանդեմի մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկություն էր տարածել «Հրապարակ» օրաթերթը, ինչպես նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով օրերս հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ պատճառների մասին խոսել չի կարող, և եթե իրենց շատ է պետք, ապա թեկնածուների գրասենյակները թող ճշտեն պատճառը։

Տեսանյութեր

Լրահոս