«Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիվանդագին սևեռվածությամբ Հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս երկու պետությունների ղեկավարներին՝ Նիկոլին և Ալիևին:

Վերջինս երեկ ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին կրկին խոսեց մեր մասին, մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ: Իհարկե, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանզի իր համար շատ ավելի նախընտրելի են “իզմեր” չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը:

Ալիևն անդրադարձել է անգամ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ: Ի տարբերություն ոմանց, մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել և ընբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է այդպիսի ասոցիացիաների առիթ դառնալ:

Հասկանում եմ նաև, որ Ալիևի համար շատ ավելի ընկալելի կլիներ իր աչքի համար հարազատ՝ չորքոտանի և բրդոտ կենդանի տեսնելը:

Իսկ նախորդ ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների հրճվանքի հետ:

Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք:

Հ.Գ.Փողոցներում զվռնող իշխանավորներին ասեք, որ Ալիևն երեկ Արցախի հարցով էլի հիմարություններ է խոսացել՝ ի լուր աշխարհի: Եթե իրենք ժամանակ/խելք/գիտելիք/դուխ չունեն, թող ասեն, մենք դրան էլ կպատասխանենք»:

Հիվանդագին սևեռվածությամբ Հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս երկու պետությունների…

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 11. März 2020

Տեսանյութեր

Լրահոս