ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ը ընդունողներին հորդորում է անցկացնել խաղերն անկախ կորոնավիրուսի տարածումից
ՈՒԵՖԱ-ն հորդորում եմ Եվրո-2020-ը հյուրընկալող պետություններին, այնուամենայնիվ, անցկացնել առաջնությունը:
Այս մասին գրում է Associated Press-ը: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան խնդրանք-հորդորով դիմել է հյուրընկալող երկրներին՝ անցկացնել Եվրոպայի առաջնությունը նախապես նշանակված ժամկետներում՝ անկախ կորոնավիրուսի տարածումից:
Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ այս տարի Եվրո-2020-ը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: Ըստ նախատեսվածի՝ այն պետք է մեկնարկի հունիսի 12-ին և կեզրափակվի մեկ ամիս անց` հուլիսի 12-ին: