Լիանա Աշրաֆյանը վերընտրվեց Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում
Այսօր՝ մարտի 6-ին, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում անցկացված դպրոցի տնօրենի ընտրության արդյունքում հաղթող ճանաչվեց 2014 թվականից այդ դպրոցի տնօրեն և տնօրենի թեկնածու Լիանա Աշրաֆյանը։
Աշրաֆյանը տնօրենի պաշտոնում վերընտրվեց 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս դպրոցի տնօրենի ընտրությանը հետևելու համար դպրոց էին եկել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։