
Ջենիֆեր Լոպեսը կրկնել է Versace-ի իր կուլտային կերպարը

Ջենիֆերը Լոպեսը նոստալգիկ հիշողություններ ունի 2000-ականների նկատմամբ. երգչուհին կրկնել է իր կուլտային կերպարը, որով հայտնվել էր 2000թ. «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Երեկ 50-ամյա աստղը ճաշի է գնացել Մայամիի Սոհո շրջանում: Ջեյ Լոն հայտնվել է Versace վերնաշապիկով և տաբատով՝ տրոպիկական նախշերով: Նա հանդերձանքը լրացրել է զանգվածային սպորտային կոշիկներով, սպիտակ շապիկով և պայուսակով՝ նույն տպագրությամբ, ինչպիսին էր կոստյումը: Արևային ակնոցները և ոսկյա զարդերն ամբողջացրել են կերպարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը