Երրորդ թարգմանիչը՝ Քոչարյանի և մյուսների գործում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստում ներգրավվեց արդեն երրորդ թարգմանիչը: Գործում թարգմանիչ ներգրավվել էր գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին գործի ընթացքն իր համար նախընտրելի լեզվով ներկայացնելու համար:

Տեղեկացնենք, որ նախկին երկու թարգմանիչներից մեկի՝ Ծովինար Թորոսյանի բացակայության հետևանքով՝ անգամ հետաձգվել էր փետրվարի 18-ի դատական նիստը:

Գործում ներգրավված նոր թարգմանիչ Ժաննա Բաղրամյանը դատական  նիստերի դահլիճում, պատասխանելով պաշտպանական կողմի ներկայացուցիչների հարցերին՝ ասաց, որ գործում թարգմանչի անհրաժեշտության մասին իմացել է դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմի՝ իրեն զանգելու և այդ հաստիքն առաջարկելու միջոցով:

Նա նաև հայտնեց, որ տեղյակ է, որ գործում ներգրավվելու համար զանգել են նաև այլ թարգմանիչների:

Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ասաց, որ իր տեղեկություններով՝ նախորդ թարգմանիչների՝ աշխատանքը կիսատ թողնելու հիմք է եղել ցածր աշխատավարձը:

Այդուհանդերձ, կողմերը թարգմանչին ինքնաբացարկ չհայտնեցին, ու Ժաննա Բաղրամյանը գործում ներգրավվեց՝ որպես Յուրի Խաչատուրովի թարգմանիչ:

Տեսանյութեր

Լրահոս