
Նադալը Ակապուլկոյի թենիսի մրցաշարի եզրափակիչում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կպայքարի Ակապուլկոյի մրցաշարի հաղթողի կոչման համար:
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում ընթացող ATP մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Նադալը մրցեց Բուլղարիան ներկայացնող Գրիգոր Դիմիտրովի հետ: 1 ժամ 44 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց երկու սեթերում 6:3, 6:2 հաշվով:
Եզրափակիչում Նադալը կմրցի Թեյլոր Ֆրիցի հետ: