Բաց նամակ Սուրեն Պապիկյանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Սուրեն Պապիկյանին
Հարգարժան նախարար
Ձեզ են դիմում Արարատի մարզի Նորաշեն համայնքի նորընտիր ավագանու 6 անդամներ համայնքում ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակի կապակցությամբ: Ընտրվել ենք 2019թ դեկտեմբերի 8-ին և դեկտեմբերի 24-ի մեր առաջին նիստում ուղերձով դիմել ենք համայնքի բնակիչներին և Արարատի մարզպետ Գ.Սարգսյանին գյուղում տիրող իրավիճակի հետ կապված, ցույց տվել, որ իրավիճակի պատճառը նախկին համայնքապետի լիազորությունների դադարեցման և նրա հակառակորդին համայնքապետի ժ/պ նշանակելն է:
Որպես ժամանակավոր լուծում մարզպետին առաջարկել ենք փոխել ժ/պ-ին և նշանակել ում ուզում է : Հունվար ամսին ժ/պ-ի ապօրինի և ամենաթող գործողություններով, իրավիճակը ավելի է սրվել: Նա 2019թ. դեկտեմբերի վերջին կարգադրությամբ ինքն իրեն, ընդամենը 3 ամիս աշխատելով, պարգևատրել է 300000 դրամ գումարով,երբ աշխատավարձը 205.000 դրամ է, իսկ ս/թ հունվարի 8-ին առանց հաշվի առնելու աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, աշխատանքից ազատել է համայնքապետի տեղակալին:
Ելնելով ստեղծված իրավիճակից ս/թ հունվարի 10-ին ավագանին հրավիրել է արտահերթ նիստ և որոշմամբ պարտադրել համայնքապետի ժ/պ-ին ետ մուծել աշխատավարձից ավել ինքն իրեն պարգևատրած 95000 դրամը՝ հիմնվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջների վրա որը նույնականացվում է համայնքային ծառայողներին, և աշխատանքի վերականգնել տեղակալին: Այդ մասին գրավոր տեղյակ է պահվել մարզպետին: Համայնքապետի ժ/պ-ի իրավունքն էր նորից հրավիրել ավագանու նիստ և փորձել համոզել հակառակի մեջ: Չհաջողվելու դեպքում դիմել դատարան: Բայց մեր ժ/պ-ը, բանի տեղ չդնելով ավագանու որոշումը, նոր մարդ է նշանակում տեղակալ և ետ չի վերադարձնում պարգևավճարը: Դա ցույց է տալիս նրա ոչ միայն «ինչ ուզեմ կանեմ»-ը այլև արհամարանքը օրենքների նկատմամբ:
Ստիպված մենք ընդունելություն ենք խնդրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից: Մեր հանդիպումը շատ կառուցողական էր, մարզպետը ողջունեց մեր ձեռնարկումները: Համայնքապետի կողմից կատարած անօրինականությունները նա խոստացավ ուսումնասիրել, լսել նաև մյուս կողմին և գրավոր պատասխանել մեզ: Խոստացավ պարգևավճարը ետ մուծել տալ բյուջե: Մյուս հարցերին իրավաբանական լուծում տալ: Մենք մարզպետին ներկայացրեցինք նաև ժ/պ-ի կողմից կատարած կոռուպցիոն գործարք, նոր տարվա միջոցառմանը երեխաներին 350 նվերների մասով(մանրամասները այդ և մյուս գործարքների մասին առանձին բացատրությամբ): Մարզպետը մեր հանդիպումից հետո այդ գործը ուղարկել է դատախազություն:
Մի քանի օր անց մենք ստանում ենք մարզպետի գրությունը կապված 10.02.2020թ. ավագանու արտահերթ նիստի հետ, ուղղված Նորաշենի ավագանուն,որից ինքը հաստատ տեղյակ չի: Գրության առաջին էջում երկար-բարակ պարզաբանվում է համայնքապետի տեղակալի հաստիքի գոյության անհրաժեշտությունը, քարտուղարի պարտականությունները, որը կապ չունի ավագանու որոշման պահանջի հետ, այն է վերականգնել տեղակալին իր պաշտոնում, քանի որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները: Ինչ վերաբերվում է պարգևավճարին, մեզ տեղեկացնում են, որ պարգևավճարի առավելագույն չափ չկա, բայց պայմանավորվել են, որ աշխատավարձից ավել ստացած գումարը ետ վերադարձնի: Եթե առավելագույն չափ չկա, ինչու է աշխատավարձից ավել ստացածն է ետ վերադարձնում, թող լրիվ ետ տա(ուրեմն ինչ որ բան կա, որ նշում են աշխատավարձից ավել ստացածը ): Իսկ վերջում ծանր ու մեծ մեզ դաս են տալիս թե ինչպես գրություններ և որոշումներ կազմել: Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, երբ հիշում ես 2019թ. սեպտեմբերի 10-ի Նորաշեն համայնքի չգիտես ավագանու նիստի թե մի քանի անդամների կողմից կազմած այսպես կոչված արձանագրությունը, որը հիմք է հանդիսացել ընտրված համայնքապետի լիազորությունների դադարեցման համար, որտեղ բացակայում է արձանագրության համարը, նիստը վարողի, քարտուղարի ստորագրությունները, կնիքը և օրենքի այլ պահանջները: Արձանագրության մեջ գրված է՝ «…Նորաշեն համայնքի ավագանին կազմում է սույն արձանագրությունը…»:
Եթե ավագանի է, ապա այն իրավազոր է 5 անդամների ստորագրությամբ: Իսկ եթե ավագանու մի քանի (4) ստորագրությամբ արձանագրություն է, ապա այն հակասում է ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին: Փաստաթուղթ կազմողը չգիտի «դադարել» և «դադարեցնել» հասկացողությունների տարբերությունը: Ավագանու մի քանի անդամների կողմից կարող են արձանագրությամբ փաստել լիազորությունների դադարումը: Իսկ լիազորությունները կարող են դադարեցվել ավագանու նիստին (ավագանու նիստ նշանակում է նվազագույնը 5 անդամ) ներկա անդամների ձայների 2/3-ով ( ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետ): Հիմա Ձեզ մոտ գտնվող փաստաթուղթը ավագանու նիստի արձանագրություն է, թե մի քանի անդամների կողմից կազմված արձանագրություն: Կամ էլ կազմողը մեր կազմած արձանագրությունները քննադատելուց առաջ բարի լիներ կարդալ համայնքապետի ժ/պ-ի կողմից գրած անգրագետ որոշումները և կարգադրությունները: Եվ վերջինը, միթե այդ գրություն կազմողը մինչև օրս չգիտի որ ավագանու նիստերը ավագանին չի արձանագրում: Մենք կազմում ենք նախագիծ, ստորագրում և հանձնում ենք համայնքապետարանի աշխատակազմին:
Թող բարի լինեն ճիշտ արզանագրեն: Եվ այն բոլորը ինչի մեջ փորձում է մեղադրել մեզ , ամբողջովին իր մեղքն է, որ համայնքապետարաններում նորմատիվ ակտերի կազմումը պատշաճ մակարդակի վրա չի դրված: Այս բոլորն իմանալուց հետո գյուղացիները ավելի են բորբոքված և շատերը հայտնում են, որ հողի հարկերը չեն մուծելու «մենք մեր բերանից կտրենք մուծենք, իսկ ժ/պ-ը իրեն պարգևավճար տա, և ձեռքը մտցնի երեխների նոր տարվա տոպրակների մեջ»:
Հարգարժան նախարար
մենք միտք չունենք Ձեզ հոգնեցնել, բայց ստիպված ենք: Հիմա համայնքային բյուջեյի հաստատման մասին: Փետրվարի 17-ին ավագանին նիստում նորից անվստահություն հայտնեց ժ/պ-ին և չհաստատեց 2020թ. բյուջեն: Հունվար ամսին մեզ տրամադրվեց փաստաթղթերի մի կապոց, որտեղ բացակայում էին հիմնավորող փաստաթղթերը: Լրացուցիչ պահանջել ենք հիմնավորումները, որի պատճառով հունվարի 31-ի նիստը հետաձգվեց: Տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ այն ինչ կատարել է ժ/պ-ը 3 ամսվա ընթաքցքում, կատարվել է կամ լուրջ խախտումներով կամ կոռուպցիոն միտումներով ( մանրամասները առանձին բացատրությամբ):
Անզորությունից կատաղած ժ/պ-ը արշավանք է սկսել համայնքապետարանի օպերատոր Անուշ Աբրահամյանի նկատմամբ, որի ամուսինը ավագանու անդամ է (ուժը նրա վրա է պատում): Փետրվարի 3-ին կարգադրություն է ստորոգրում Անուշ Աբրահամյանին նկատողություն հայտարարելու մասին: Այս կարգադրությունը կարող է դասվել «հիմարություրններ» թանգարանի լավագույն նմուշներ շարքում: Ձեզ ենք ուղարկում մեկ օրինակը վերծանելու համար: Օպերատորը, ժ/պ-ի պահանջով, բացատրություն է ներկայացրել իր պարտականությունների մասին, գրել որ ինքը իրավունք չունի տրված նյութը խմբագրելու, ուղղելու և խնդրել թեկուզ մեկ օրինակ բերել, որ ուշացրել է համացանցում տեղադրելը և այլն:
Եվ մեր ամենագետ ժ/պ-ը, հիմք ընդունելով բացատրությունը, և էլի ինչ-որ անհասկանալի հոդվածներ նկատողություն է հատարարում, հիմք ընդունելով համայնքապետարանի պաշտոնական կայքի վարման մասին Ա. Աբրահամյանի բացատրությունը: Աբսուրդ ոչ մի կոնկրետ մեղադրանք և նկատողության մասին օպերատրին տեղյակ է պահվում փետրվարի 18-ին 15 օր հետո:
Հունվարի 17-ին,երբ ավագանու կողմից մերժվեց 2020թ-ի բյուջեյի հաստատումը, ժ/պ-ը օպերատորին տալիս է 2-րդ նկատողությունը, փետրվարի 4-ին (կարգադրությունից 13 օր առաջ ) աշխատանքի վայրում, աշխատողին ոչ հարիր պահվածքի, «ղեկավարության» հանդեպ անհարգալից վերաբերմունքի և 17:15-ին աշխատավայրը լքելու համար: Պատկերացնում եք երիտասարդ կին, հայոց բանակում ծառայող երկու որդիների մայրը, առանց պատճառի հարձակվել է «ղեկավարության» վրա և այնքան է նսեմացրել ժ/պ-ին, որ խեղճը, համեստության և բարեկրթության տիպար, ստիպված, արտասուքը աչքերին, դուրս է եկել սենյակից և 13 օր անց նկատողություն հայտարարել: Մոռանում է, որ ինքը այդ օրը այնքան լպիրշ և գազանավարի է իրեն պահել, որ օպերատորի ուշագնացության պատճառով, ստիպված բժիշկ են հրավիրել, տեղում բուժօգնություն են ցուցաբերել և բժշկի պահանջով նա լքել է աշխատավայրը 17:15-րոպեին:
Հաջորդ մի քանի օրերին բժիշկը չի թույլատրել աշխատանքի ներկայանալ , դեղամիջոցներ է նշանակել և անաշխատունակության թերթիկ տվել: Ինչ գնահատական տալ այս վարքագծին: Եվ այս բոլորը կատարվում է մարզպետարանի աչքի առաջ: Ինչ անենք մենք, ինչ անի ավագանու անդամ՝ Անուշ Աբրահամյանի ամուսինը ( լավ է որ որդիները ծառայության մեջ են): Հիմա պատկերացնում եք,գյուղում տիրող լարված իրավիճակը, և մեզնից ինչ ջանքեր են պահանջվում լուրջ բախումներից խուսափելու համար, ինչին ձգտում է պաշտոնակատարը քանի որ հայտարարում է որ ղեկավարությունը իրենն է, ոստիկանությունը իրենն:
Պարոն նախարար,
այդ լարվածությունը փոխանցվել է դպրոց, ընտանիքներ, փողոց, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պետք է անպայման մի բան պատահի որ նոր վիրահատական գործողությունների գնաք: Մարզպետին, հանդիպման ժամանակ հստակ ասվել է, որ չի կարելի ուշացնել, հարկավոր է փոխել ժ/պ-ին,ում ուզում ես նշանակի,թեկուզ մարզպետարանի աշխատակցի մինչև ընտրությունները, և գյուղը կհանգստանա: Մարզպետը պատասխանել է քանի որ գործը գտնվում է վարչական դատարանում պետք է սպասենք դատարանի որոշմանը: Վարչական դատարանը փետրվարի 4-ին դեռևս նիստը չսկսված հետաձգել է մայիսի 21-ին, մի հատ էլ կհետաձգի օգոստոսին և այսպես շարունակ:
Մենք չենք դիմել դատարան և մեզ չի հետաքրքրում թե ինչ որոշում կկայացնի: Մենք պահանջում ենք, ընդամենը մի կարգադրությամբ փոխել ժ/պ-ին լարված կրքերը կհանգստանան: Բայց Արտաշատի ոստիկանապետի մոտ հանդիպման ժամանակ ժ/պ-ը հայտարարեց, որ 3 անգամ դիմել է մարզպետին իրեն փոխելու խնդրանքով, բայց մարզպետը մերժել է: Ստացվում է որ գյուղի այդ լարված, պայթունավտանգ իրավիճակի ստեղծողը մարզպետն է:
Ուրեմն այսուհետև ինչ պատահի ամբողջ պատասխանատվությունը մնում է մարզպետի վրա: Իսկ եթե փոխվի մենք լրջորեն կքննարկենք 2020թ. բյուջեն, մեր դիտողություններով հանդերձ կհաստատենք այն և կանցնենք հանգիստ ստեղծարար աշխատանքի: Եվ ով կփորցի խանգարել համայնքապետարանի և ավագանու ռիթմիկ աշխատանքը արժանի հակահարված կստանա:
Մենք ավագանու 6 անդամներով հավաքել ենք ընտրություններին մասնակցած 1550 ընտրողների շուրջ 1000 ձայնը և կարծում ենք իրավասու ենք խնդրելու Ձեզ և մարզպետին փոխելու համայնքապետի ժ/պ-ին, որը իր գործողություններով կորցրել է մեր և ոչ միայն մեր, վստահությունը,և մենք չենք կարող նրան համայնքի բյուջե վստահել:
Հուսով սպասում ենք Ձեր պատասխանին:
Նորաշեն համայնքի ավագանիներ՝
Սամվել Մինասյան
Գարեգին Գրիգորյան
Լիպարիտ Եփրեմյան
Արմեն Չոբանյան
Նորայր Առաքելյան
Հարություն Կիրակոսյան
Բացատրություններ Նորաշեն համայնքի ժ/պ-ի կողմից կատարած ֆինանսական գործողությունների մասին
1. 2019թ. դեկտեմբերի 16-ին Նորաշենի համայնքապետարանը «ՍԱՄԻԿ և ՎԱՐԴԱՆ» ՍՊԸ-ից ձեռք է բերել նոր տարվա հանդիսության ժամանակ երեխաներին բաժանվող նվերներ: Հաշիվ-ապրանքագրում նշված է որ ձեռք է բերվել 350 հատ նվեր 294760 դրամ արժողությամբ և նույն խանութից գնվել է «Ձմեռ պապիկ և ձյունանուշիկ» ծառայությունը՝ 55.000 դրամ արժեքով: Ընդամենը ՍՊԸ-ին փոխանցվել է 349700 դրամ: Ամեն մի նվերի արժեքը կազմել է 842 դրամ: Մենք ճարեցինք 3 տարբեր տոպրակներ: Մեկը քանդելուց հետո պարզվեց որ նվերների մեջ տղաների համար 1 փոքր տոպրակ կոնֆետ է մեկական դիմակ,պլաստմասայից փոքր թուր, իսկ աղջիկներին աբադոկ:
Բոլորի մեջ էլ նույն կոնֆետներն են՝ 150-185 գրամի չափով,որը մեր հաշվարկով կազմում էր 250-300 դրամ: Դրան գումարած խաղալիքների, ցելոֆանե տոպրակների արժեքը ամենաշատը կազմում է 500-550 դրամ: Ուր է շուրջ 300 դրամը, որը կազմում է 105.000 դրամ: Այդ խանութը եթե ինքն է լցրել կոնֆետների տորակը, այդ դեպքում ինչու է տոպրակի վրայից բացակայում դրոշմաթուղթը,որտեղ գրված կլիներ յուրաքանչյուր տոպրակի քաշը և արժեքը:Մեծ տոպրակի վրա բացակայում է կատարողի անվանումը և պատվերի քանակը: Հարց որտեղ է պատրաստված, և որտեղ է լցված տոպրակները: Բացակայում է հանձնաժողովի կողմից բախշման փաստաթուղթը: Տվյալ խանութը իրավունք չուներ ծառայություն մատուցելու Ձմեռ պապն և ձյունանուշը դրված չէր խանութի դարակների վրա: Չկա պայմանագիր և հարկերի մուծման անդորրագիր:
Այդ բոլորի մասին մեր կողմից բացատրություն է տրված Արտաշատի ոստիկանությունում և տրված է նաև այդ նվերներից 2 տոպրակներ: Քննությունը ընթացքի մեջ է և սպասում ենք որ գումարը կվերականգնվի համայնքի բյուջե:
2. 2019թ. դեկտեմբերի 11-ին Նորաշենի համայնքապետարանը պայմանագիր է կնքում «ՄԱՆՈՒԿՅԱՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ Նորաշեն համայնքի Սարյան փողոցի մի հատվածում կատարելու խճապատման աշխատանքներ, որի նախագծային արժեքը կազմում է 825730 դրամ: Պայմանավորվել են աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 20-ին:
Պայմանագիրը կնքելուց հետո առանց շաբաթ կիրակի օրերն հանգստանալու, աշխատանքները ավարտել են 4 օրում, դեկտեմբերի 15-ին կիրակի օրը,ստուգել են կատարված աշխատանքների որակը, և դեկտեմբերի 16-ին 825.730 դրամ փոխանցվել է կատարող կազմակերպությանը: Ըստ ծավալաթերթի՝ այդ հատվածում շուրջ 1750 ք/մ նախ հարթեցվել է, 88 խ/մ խիճը տեղափոխվել է 3 կմ հեռավորությունից և հողախառն խիճը այդ տարածքում փռվել և հարթեցվել է 5սմ հաստությամբ: Բացակայում է տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն,կամ գոնե ինչ-որ հանձնաժողովի եզրակացություն, որը գործը 100% ավարտվել է: Բա ինչի հիման վրա է ընդունվել կատարված աշխատանքը, միայն ժ/պ-ի ստորագությամբ և կնիքով: Հարց է նաև թե ոնց է կատարվել «ՄԱՆՈՒԿՅԱՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի ընտրությունը, որը ոչ մի մեխանիզմ չունի, և ով է երաշխավորել (իհարկե, այդ բոլոր հարցերի պատասխանները մենք գիտենք):
Իսկ փողոցը տեղում է թող մեկը գա և ասի, որ այն հիմնովին հարթեցվել է, և այնտեղ 5սմ հաստությամբ խիճ է լցվել ու հարթեցվել:
Այդ մասին գրավոր տեղեկացվել է Արարատի մարզպետին:
3. 2019թ,նոյեմբերի 15-ին «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը պայմանագիր է կնքում «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ- ի հետ մանկապարտեզի կոյուղագծի հիմնանորոգման համար: Կոյուղագծի այդ հատվածը գտնվում է մանկապարտեզից 200-300 մետր հեռավորության վրա,որից օգտվում են նաև դպրոցը, 10-ին մոտ անհատական տներ: Այնպես որ՝ դա անվանել մանկապարտեզի կոյուղագիծ, դժվար է:
Այդ աշխատանքները կազմում են շուրջ 885.000 դրամ, որը մանկապարտեզին փոխանցել է համայնքապետարանը, և որը 20.12.2019թ. մանկապարտեզը փոխանցել է կատարողին: Նախ մանկաապարտեզ ՀՈԱԿ-ը իրավունք չուներ իր սահմաններից դուրս գտնվող աշխատանքների համար պայմանագիր կնքելու և վճարելու ուրիշների փոխարեն:
Ով է ստուգել աշխատանքների կատարման ճշտությունը և որակը և որ եզրակացության հիման վրա է փոխանցվել գումարը:
Եվ վերջապես ինչու համայնքապետը ինքը չի պատվիրել այդ աշխատանքը և ում էր պետք այդ շրջապտույտը:
4. Համայնքապետարանը պատվիրել և ստացել է նոր տարվա փողոցային լուսային զարդեր: Պատվերը կատարված է ինչ-որ մի կազմակերպության,բայց մեզ հայտնի է ով է պատրաստել:
Այդ հարցը մեր կողմից ուսումնասիրության փուլում է: Ավարտելուց հետո Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք:
Եվ վերջապես «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի գործունեության մասին, որի վարիչը համայնքապետի ժ/պ-ի կինն է և որի գնումների կազմակերպման, գնանշման, շահող կազմակերպությունների, մթերքների մատակարարման և պահպանման, երեխաների այցելության և 3-րդ խմբի պահպանման հարցը և այլ շատ հարցեր մեր կողմից ուսումնասիրվում են, ձեռքի տակ արդեն ունենք փաստաթղթեր և ուսումնասիրությունը վերջացնելուց հետո կտեղեկացնենք Ձեզ և մարզպետին:
Այսքանից հետո թողնել, որ նման (առայժմ չենք որակում, քանի դեռ չկա դատարանի վճիռ) ժ/պ-ը տնօրինի համայնքի բյուջեն, մեր կողմից ամենաքիչը հանցագործություն կլինի: