
Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները երկու դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը գրպանահատության դեմ։ Ներկայացնենք վերջերս բացահայտված երկու դեպք։ Փետրվարի 23-ին մի քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ գողացել են իր բջջային հեռախոսը։ Հաղորդումը ստանալուց 3 օր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 44-ամյա մի բնակչի։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հաջորդ ահազանգը փետրվարի 25-ին ստացվեց ոստիկանության Արմավիրի բաժնում։ Տուժած քաղաքացուհին հայտնում էր, որ Երևանում, ավտոբուսներից մեկի սրահում հափշտակել են իր բջջային հեռախոսը։
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին փետրվարի 26-ին։
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկվեց Կապանի 54-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանեց կատարածը։
Գողոնը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր։