
Վարդենյանց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է

Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կոտայքի տարածաշրջանի՝ Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի՝ Զանգերի հատվածում բուք է։ Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյանց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: