Բաժիններ՝

«Ընկերների» սկզբնական դերասանական կազմը կնկարահանվի սերիալի շարունակության մեջ. Deadline

«Ընկերները» սերիալի աստղերը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Դեւիդ Շվիմերը, Մեթ Լեբլանը եւ Մեթյու Փերրին, պատրաստ են նկարահանվել ֆիլմի շարունակության մեջ: Ինչպես Deadline-ին հայտնել է աղբյուրը, խոսքը մեկժամանոց սերիայի մասին է՝ HBO Max սթրիմինգային ծառայության համար։

Հրատարակության տվյալներով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դժվարին բանակցություններից հետո: Ինչպես նշում է աղբյուրը, դերասաններից յուրաքանչյուրը մոտավորապես 3-4 մլն դոլար կստանա սերիային մասնակցելու համար:

Ինչպես գրում է Deadline-ը, երկրպագուները մոտալուտ պաշտոնական ծանուցում են ակնկալում, քանի որ ավելի վաղ Մեթյու Փերրին Twitter-ի իր էջում «կարեւոր նորություններ» է խոստացել մոտ ժամանակներս:

Նշվում է, որ HBO Max-ը «Ընկերների» նկատմամբ իրավունքն ստացել է 425 մլն դոլարի դիմաց, եւ շարունակությունը նկարահանվում է այն բանի համար, որ օգնի ծառայության գործարկմանը: Սթրիմինգային հարթակն աշխատանքը կսկսի 2020 թվականի մայիսին: «Ընկերները» կատակերգական սերիալը, որը պատմում է Մանհեթենում ապրող վեց մտերիմների կյանքի մասին, NBC հեռուստաընկերության կողմից ցուցադրվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչեւ 2004 թվականի մայիսը: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 236 էպիզոդ: Սերիալն ստացել է մեծ թվով պարգեւներ, ներառյալ վեց Emmy մրցանակ եւ մեկ «Ոսկե գլոբուս», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս