Բաժիններ՝

Թամարա դե Լեմպիցկայի կտավը Լոնդոնում վաճառվել է ռեկորդային 21 մլն դոլարով

Թամարա դե Լեմպիցկայի (1898-1980 թթ.) կտավը Լոնդոնում վաճառվել է 16,3 մլն ֆունտ ստեռլինգով (21 մլն դոլարով), ինչն ամենաբարձր գինն է դարձել, որը երբեւիցե վճարվել է այդ լեհ ու ամերիկացի նկարչուհու աշխատանքի համար: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Christie՚s աճուրդների տանը՝ ամփոփելով Լոնդոնում «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» խորագրի ներքո անցկացված աճուրդների արդյունքները:

Ռեկորդային գումարը վճարվել էր 1932 թվականին դե Լեմպիցկայի կողմից արված «Մարջորի Ֆերիի դիմանկարը» կտավի համար: Այն նկարչուհու կողմից ստեղծվել է ամուսնու՝ փարիզյան կաբարեի աստղ Մարջորի Ֆերիի պատվերով, երբ դե Լեմպիցկան գտնվում էր իր կարիերայի բարձրակետում եւ հռչակվել էր որպես մոդեռնիզմի արվեստի գլխավոր ներկայացուցիչներից մեկը:

Ինչպես նշում է Christie՚s-ը, Վարշավայում ծնված նկարչուհին դարձել է աճուրդների պատմության մեջ առաջին կինը, որի կտավը ամենաթանկն է դարձել իմպրեսիոնիստների աճուրդներում: Կտավի սկզբնական գնահատման արժեքը 8-12 մլն ֆունտ ստեռլինգ էր (10-16 մլն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս