Բաժիններ՝

Հայտարարվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Գիտնականները բրիտանացի դերասան Ռոբերտ Փատինսոնին համարել են աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը, հաղորդել է The Sun-ը: «Մթնշաղի» եւ «Փարոսի» աստղը, որն այժմ նկարահանվում է Բեթմենի մասին հերթական ֆիլմում, առաջ է անցել Բրեդ Փիթից եւ Դեւիդ Բեքհեմից դեմքերի ոսկե հատման հին հունական սկզբունքի համապատասխանության հետազոտության արդյունքներով։

Այսպես, պարզվել է, որ Ռոբերտ Փատինսոնի համամասնությունները կատարյալ են 92,15 տոկոսով: Ոսկե հատման սկզբունքը ֆիզիկական գրավչությունը չափում է՝ ելնելով շրթունքների, ծնոտի, աչքերի եւ դեմքի մյուս մասերի չափերի հարաբերակցությունից: Երկրորդ տեղում է Հենրի Քավիլը (91,64 տոկոս), երրորդում՝ Բրեդլի Քուպերը (91,08 տոկոս), իսկ չորրորդում՝ Բրեդ Փիթը (90,51 տոկոս):

Անցյալ տարի հաղթողը Ջորջ Քլունին էր, այս անգամ նա իջել է վարկանիշի հինգերորդ հորիզոնական՝ 89,91 տոկոսով՝ դեմքի տարիքային փոփոխությունների պատճառով:

«Իդեալական» թվերը համակարգչային տեխնոլոգիաների միջոցով որոշել է Լոնդոնի կոսմետիկական եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար դոկտոր Ջուլիան դե Սիլվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս