Բաժիններ՝

Եթե ձեր ընտանիքը սիրում է պաստա, ապա այս բաղադրատոմսը կդառնա ամենասիրելին

Բաղադրիչներ

1. Սպագետի – 160 գ
2. Դդում – 300 գ
3. Լոլիկ – 500 գ
4. Կոճապղպեղի արմատ – 2 սմ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Մաղադանոս
7. Ձիթապտղի յուղ
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Դդումը մաքրել և մանր կտրատել:

Կարդացեք նաև

2. Ստորը մանր կտրատել և տապակել ձիթայուղով: Ավելացնել դդումը և տապակել:

3. Լոլիկների կեղևը մաքրել, կտրատել և ավելացնել դդումին:

4. Բանջարեղենը շոգեխաշել՝ անընդհատ խառնելով: Թանձրանալուց հետո ավելացնել քերած կոճապղպեղը, մաղադանոսը, աղը և պղպեղը:

5. Պաստան եփել, խառնել սոուսի հետ, մատուցելիս շաղ տալ քերած պարմեզան պանիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս