Կալորիաները՝ քիչ, հաճույքը՝ աննկարագրելի. ամենահամեղ ապուրը
Բաղադրիչներ
1. Սպանախ – 250 գ
2. Կարտոֆիլ – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 2 պճեղ
5. Արգանակ – 300 մլ
6. Սերուցք – 200 մլ
7. Բուսական յուղ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը և սխտորը մանրացնել և բուսայուղով տապակել, մինչև ոսկեգունեն:
2. Ավելացնել խորանարդաձև կտրատված կարտոֆիլը և արգանակը, միջին կրակի վրա եփել 15-20 րոպե:
3. Ապուրին ավելացնել սպանախը և եփել ևս 5 րոպե:
4. Լցնել սերուցքը և հարել ապուրը բլենդերով:
5. Ապուրը հասցնել եռման՝ անընդհատ խառնելով:
6. Մատուցել չորահացի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը