Բաժիններ՝

Շուշիում կնշվի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը

Փետրվարի 13-ին՝ ժամը 19։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կնշվի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Անի Կապլանյանը:

«Տեառնընդառաջը մեր եկեղեցու Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը։ Տոնակատարությանը կենտրոնի սաներն ու աշխատակիցները կմասնակցեն երեկոյան ժամերգությանը և իրենց հետ կենտրոն կբերեն Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը ու, ժողովրդական սովորույթի համաձայն, օրհնված մոմի կրակով կվառեն Տեառնընդառաջի խարույկը»,- նշել է Ա. Կապլանյանը:

Նրա խոսքով՝ մինչ այդ՝ ժամը 18։00-ին, տեղի կունենա Արցախի պետական երգչախմբի համերգը, որից հետո սպասվում է Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակների հյուրասիրություն՝ փոխինձ, աղանձ, ինքնաեռով թեյ ու արցախյան թերթերուկ։

««Նարեկացի» արվեստի միության հյուրասեր բակը ողողված կլինի մոմերի լույսերով՝ որպես տիրոջ գալստի նախատոնակ։ Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու տոնական միջոցառմանը»,- ավելացրել է Ա. Կապլանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս