Հոնկոնգի գիտնականները կորոնավիրուսի արագ ախտորոշման սարք են մշակել
Հոնկոնգցի գիտնականները մշակել են դյուրակիր սարք, որը թույլ է տալիս արագ եւ արդյունավետորեն ախտորոշել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակումն ընդամենը 40 րոպեում: Ինչպես փետրվարի 7-ին հայտնել է South China Morning Post թերթը, սարքն արդեն սկսել է կիրառվել Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հուբեյի նահանգում, որը հայտնվել է համաճարակի կենտրոնում:
«Մենք այն ուղարկել ենք շատ վայրեր եւ հուսով ենք, որ մարդիկ այն կօգտագործեն»,- նշել է նորույթի գլխավոր մշակող պրոֆեսոր Վեն Վեյցզյան Հոնկոնգի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանից:
Սարքն անալիզի է ենթարկում օրգանիզմի հեղուկ արտաթորումների նմուշները:
Ավելի վաղ հոնկոնգցի հետազոտողների այդ նույն խումբը համանման սարքեր էթողարկել թռչնագրիպի եւ խոզագրիպի արագ ախտորոշման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: