Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից. Արա Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններ է առաջարկել իրեն, հրապարկել էր գրչի լուսանկար։ Գրառման մեջ ասվում է.
«Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից։ Անասելի ցավ է, քանզի միշտ համոզված եմ եղել, որ Աստված չի արժանացնի մեզ նրան, ինչին իրոք արժանի ենք։ Ափսոս, սխալվեցի՝ արժանացրեց։
Հ.Գ. Ինչպես միշտ նա գցեք պատասխանատվությունը այլ մարդու վրա։ Ծիծաղելի ես՝ ծիծաղելի»,– գրել է Արա Վարդանյանը։