Բաժիններ՝

Հրայր Թովմասյանի փաստաբանները կարող են այս դասական զրպարտչին դատի տալ. Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետի գրառման մասին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններ է առաջարկել իրեն, հրապարկել էր գրչի լուսանկար։

Նարեկ Սամսոնյանը գրել է, թե «ջախջախիչ, անհամաչափ, դաժանագույն փաստարկ ներկայացրեց էս անխիղճը»:

Նա նաև հարցադրում է արել, թե արդյոք «արժեր այդքան մարդ «փչացնել» այդ դաժանագույն «փաստարկի» ակնկալիքով, է՛լ անձնական օգտագործման «ընդդիմադիր» պատգամավոր, է՛լ դեռ աչքիցս չընկած իմքայլական պատգամավոր»։

«Հրայր Թովմասյանի փաստաբանները կարան էլ չսպասեն ու էս դասական զրպարտչին դատի տան»,– գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031