Սենեկալ-Կարապետյանը զույգը 17-րդն է գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները գեղասահքի Եվրոպայի առաջնությունում:
Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը ազատ ծրագրում հավաքեց 95.39 միավոր ևընդհանուր հաշվարկում 20 մասնակիցներից մեջ գրավեց միայն 17-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում չհաղթահարեց առաջին փուլի արգելքը, իսկ Սլավիկ Հայրապետյանը 24 մասնակիցների մեջ միայն 18-րդն է: