Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հնդկաստանի նշանակալի նվաճումները տարբեր ոլորտներում իրենց անմիջական ներգործությունն ունեն համընդհանուր առաջընթացի վրա։

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Համոզված եմ, որ երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահի ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031