
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. սահմանային անցակետի փշալարերի տակով արգելված վայր անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք եղել են զինված. Shamshyan.com

Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, ովքեր հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նշված վայր են մեկնել ոստիկանները, որոնք, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Երվանդաշատ վարչական տարածքում տեղակայված ուղեկալի կողմից հսկվող վայրից ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար Պ.-ին:
Իգոր Բ.-ի մոտ եղել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, իսկ Մխիթար Պ.-ի մոտ «Կարաբին» տիպի հրազեն՝ մի քանի փամփուշտներով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: