Բաժիններ՝

Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում «Մակարով» է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է

Հունվարի 23-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Տափերական գյուղում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, հիմնավոր կասկածանքով բաժին բերման են ենթարկել Նոր Ուղի գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ, ինչպես և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։

Բերման ենթարկվածի հայտնածով՝ դեղնականաչավուն զանգվածը թմրամիջոց է։ Ատրճանակի վերաբերյալ երիտասարդը որևէ հայտարարություն չի արել։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031