Բաժիններ՝

Երիտասարդ նստել էր տաքսի, խոսելու պատրվակով տաքսիստից վերցրել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի

Հունվարի 17-ի երեկոյան Էրեբունու ոստիկանները կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:

Կողոպուտը տեղի էր ունեցել մոտ 20 օր առաջ, անցած տարվա դեկտեմբերի 30-ին: Առավոտյան յոթն անց քառասունի սահմաններում մայրաքաղաքի Արցախի պողոտայում մի երիտասարդ նստել էր տաքսի, խոսելու պատրվակով տաքսիստից վերցրել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի՝ «Շկոդա» մակնիշի մեքենայի վարորդին պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:

Ստանալով ահազանգը՝ Էրեբունու քրեական հետախույզներն անցան գործի: Նրանց արագ հաջողվեց պարզել կասկածյալի ինքնությունը, սակայն Գորիս քաղաքի 20-ամյա բնակչին հայտնաբերելը ձգձգվեց․ հայրենի տանը չէր: Ի վերջո, հունվարի 17-ին, երեկոյան ժամը յոթին, նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական ցուցմունք:

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս