««Չելսին» մտադիր է ձեռք բերել հարձակողական խաղացողի». Լեմպարդ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է հարձակման գծի ուժեղացման մասին: «Կարծում եմ, որ մենք ունենք խթան հարձակողական գծի հարձակվողի կամ հարձակողական գծի խաղացողի գրավելու համար: Վերջին խաղերը ցույց են տվել դա: Երբ յուրաքանչյուր խաղում ստեղծում ես 20 հնարավորություն, դա ակնհայտ է:
Ժիրուի հետ ամեն ինչ դեռ նույնն է: Այլ ակումբների հետ կապեր եղել են, բայց նա դեռ մեր ֆուտբոլիստն է:
Ընտրություն կա: Սա իդեալական տրանսֆերային պատուհան չէ, ապացուցում է պատմությունը: Խոսքը ճիշտ ընտրություն կատարելու մասին է: Ակումբը գիտի այս մասին իմ մտքերը»,- Լեմպարդին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը