«Ես նույնիսկ չեմ կարող գնալ սուպերմարկետ». Մբապեն՝ հայտնիության մասին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է հայտնիության մասին:
«Հենց ես դուրս եմ գալիս փողոց, հայտնվում է խենթ բազմություն: Հիմա ես նույնիսկ չեմ կարող գնալ սուպերմարկետ: Եթե մոռանում եմ պանիր գնել, ապա չեմ կարող խանութ գնալ: Այն պետք է փակել, որպեսզի ես կարողանամ ինչ-որ բան գնել (ժպտում է): Հիմա ես չեմ կարող բոլորի պես լինել:
Դուրս եմ գալիս, օրինակ, զբոսանքի, պաղպաղակ ուտելու համար: Չեմ հասցնում այն ուտել, երբ իմ շուրջն արդեն հինգ հարյուր մարդ է հավաքվում:
Ես ինքս էի ուզում նման կյանք ունենալ, բայց ես ընդունում եմ իրավիճակը: Ամեն օր այն հաղթահարելը հեշտ չէ, բայց ես ինքս էի դա ցանկանում»,- Մբապեին է մեջբերում France 2-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը