
«Բարսելոնան» հետաքրքրված է Ժիրուով

Կատալոնական ակումբը մտադիր է հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ամրապնդել հարձակման գիծը՝ հարձակվող Լուիս Սուարեսի վնասվածքի պատճառով:
«Բարսելոնան», ըստ Diario Sport-ի, հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուով: Ֆրանսիացին բավականաչափ փորձ ունի՝ ինչպես ակումբային, այնպես էլ՝ միջազգային մակարդակներում:
Կատալոնացիներն ուսումնասիրում են շուկան, բայց գերագնահատվող արժեքները բարդացնում են իրավիճակը: Այժմ առաջնայինն այն խաղացողն է, որը կարող է վարձակալվել՝ առանց հետգնման տարբերակի: Ժիրուն համապատասխանում է այս պահանջներին:
«Ինտերը» և «Աստոն Վիլան» ևս ցանկանում են գնել ֆրանսիացուն:
Այս մրցաշրջանում Ժիրուն անցկացրել է յոթ հանդիպում բոլոր մրցաշարերում և մեկ գոլ է խփել:
Սիրարփի Աղաբաբյան