Դիվանագիտական կորպուսում լուրջ անակնկալներ են սպասվում. Նիկոլ Փաշինյանը դժգոհել է ներդրումային գործընթացներին դեսպանների պասիվությունից. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում. չի բացառվում, որ ՀՀ դեսպանների հետկանչի նոր ալիք սկսվի։

«Նիկոլ Փաշինյանը քանիցս դժգոհել է դեսպանների աշխատանքից՝ ակնարկելով, թե նրանցից ոմանք զբաղված են «սաբոտաժով» եւ գրեթե ոչ մի խնդիր չեն կարգավորում։ Դժգոհությունների համար լուրջ առիթ են հանդիսացել նաեւ ներդրումային գործընթացներին դեսպանների պասիվ մասնակցությունը։

Տարեվերջին ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետն ակնարկել է, որ դեսպանների հետկանչի հարցը կառավարության «խոշորացույցի» տակ է, ուստի պետք է ներդնել հնարավոր բոլոր ջանքերը հեղափոխության կարեւորությունը համապատասխան «բացվածությամբ» ներկայացնելու համար։

Թերթի՝ ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում Փաշինյանը նաեւ նոր դիվանագիտական կոչումներ կշնորհի. այստեղ էլ հանրությանը սպասվում են լուրջ անակնկալներ։ Մասնավորապես, թերթին տեղեկություն է հասել, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչում է շնորհվելու Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս