Բաժիններ՝

«Սա ժողովրդի արձագանք չէր, սա ուղղորդվող կեղծ օգտատերերի արշավն էր, որն արտահայտում էր իշխանության թաքնված վախերն ու արդարացումները». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հրաժեշտ տվեցինք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։ Բազմաթիվ սփոփանքի և ափսոսանքի խոսքեր հնչեցին ամենատարբեր մակարդակներով, բայց իշխանական վերնախավը գերեզմանի պես լուռ էր։

Այդ լռությունն ուղեկցվեց նաև անգործությամբ, այո, այո, կառավարության անգործությամբ։ Նախատինքս բնավ մարդկային ցավակցության բացակայության մասին չէ, նույնիսկ այն դեպքում, որ դա տարրական պետական արարողակարգի խախտում է (թեպետ դա հարազատներից որևէ մեկին չէր սփոփելու)։

Նախատինքս կառավարության՝ սեփական պարտականությունները չկատարելու և դրա մասին ցինիկ լռությանն է ուղղված։

Ես գիտեմ, որ իշխանական օղակներում далеко պրոֆեսիոնալներ չեն նստած, բայց նաև գիտեմ, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշումը միտումնավոր է մոռացության մատնված։

Եթե անգամ սուպերպրոֆեսիոնալների կառավարությունն անտեղյակ էր վերոնշյալ որոշման գոյության մասին, ապա գոնե տրամաբանորեն իրավական ակտերի տեղեկատվական համակարգում պետք է փնտրեր «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» բառը՝ այդ մակարդակում սեփական պարտավորությունների մասին իրազեկվելու համար։

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ հստակ է գրված․ «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով (կազմված՝ հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի անդամներից), որում պարտադիր ընդգրկվում են․․․»։

«Ուրիշների անուրանալին ուրանալու» քաղաքականությունը որդեգրած գործող իշխանությունը անգամ բարոյական նորմերով կարգավորվող հարաբերություններում է մոռանում իր պարտավորությունները՝ բարոյական պարտավորությունները, որոնք եթե անգամ հասարակության կողմից առերևույթ ներվեն, գիտակցության մեջ շարունակելու են մնալ։

Պարզից էլ պարզ է, որ այն, ինչ տեսանք այս օրերին, ժողովրդի արձագանք չէր, հաշվի առնելով մեր ազգային կերտվածքը, սա ուղղորդվող կեղծ օգտատերերի արշավն էր, որը, ով գիտի, գուցեև արտահայտում էր իշխանության թաքնված վախերն ու արդարացումները։

Պետական ինստիտուտների անարդյունավետության, անարգվածության, անբարոյականության և պղծվածության ևս մեկ դրսևորման ականատեսը եղանք, որը, ինչպես և նախորդները, մարդկային բարոյականության տեսանկյունից չի ներվելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս