Գյումրիում ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել. տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Հունվարի 13-ին, ժամը 02:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Արթուր Ղ.-ն (ծնված 1991 թ.) և ուղևոր Անի Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:29-ին, մարվել՝ 02:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: