Բաժիններ՝

Ավտովթար՝ Ագարակաձոր գյուղում

Հունվարի 12-ին, ժամը 20:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 13 տան մոտակայքում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազաբաշխիչ կայանին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Հասմիկ Ս.-ն (ծնված 1987 թ.) տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031