«Ցավում եմ, որ այս արցունքները անկեղծ չէին». Մանուել Մանուկյան
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Ցավում եմ, որ այս արցունքները անկեղծ չէին։
Ես Տիկին Աննային հանդիպեցի հրապարակում, հեղափոխության օրերին, երբ ես խոսում էի բեմից, նա լաց էր լինում, ես այնքան եմ ցավում, որ այս արցունքները իրական չէին, ես այնքան էի հավատում, վստահում, մի օր այցելել էի իրեն և ասացի, որ երբեք չեմ մոռանա Ձեր արցունքները։ Բայց շատ եմ ցավում, որովհետև այդ ամենը ընդամենը իշխանության գալու համար էր։
Այդ օրերին դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել, ամենալարված և վտանգավոր օրերն էին, անորոշություն էր մարդկանց համար, Ռուբինյանը հայտարարում էր վախեցած, որ շուտով իրեն էլ են ձերբակալելու, ինձ բազմաթիվ զանգեր էին եղել և ասել, որ չխառնվեմ հեղափոխության գործընթացներին, բայց ես տեսա, որ մարդիկ նեղության մեջ են, պայքարում են և արհամարհեցի բոլոր վտանգները, անջատեցի հեռախոսս և մինչև վերջ պայքարեցի, Տիկին Աննայի հետ ֆեյսբուքով շփվում էինք, մի անգամ էլ հանդիպել եմ և ասել, որ ամեն ինչ կանեմ, միայն իմ ազգին ոտքի կանգնեցրեք, օգնեք որ ազգը տառապանքներից դուրս գա։
Երբ իրենք կատարյալ կերպով անցան իշխանության, էլ նամակներին չպատասխանեցին և սկսեցին անհասանելի լինել ինձ համար։ Ես Տիկին Աննային լավ ընկեր էի ինձ համարում, հիմա էլ որպես մարդ չարացած չեմ, բայց այնքան մեծ ցավ եմ ապրում, որ այդ ազնվությունս , նվիրվածությունս շահագործվել է միայն մի բանի համար՝ իշխանության գալու։
Ես այնքան ազնիվ էի և անկեղծ և ընդհանրապես եմ այդպես, շատերն են ինձ խորհուրդ տալիս,որ այդպիսին չլինեմ, որ ամեն ինչ չասեմ, աշդքան շատ չնվիրվեմ, բայց ես այսպիսին եմ և չեմ փոշմանում,որ այսպիսին եմ։ Անցավ ժամանակները, կհիշեք, որ ուսմանս վարձը չէի կարողանում վճարել և էջումս խնդրել էի հիմնադրամների տվյալներ ինձ ասեին, ես նամակ գրեցի Տիկին Աննային, նա պատասխանեց, բայց մենակ թողեց,որպես մարդ, որպես ընկեր, ես իրեն որպես ընկեր էի դիմել, ոչ թե որպես վարչապետի տիկին և ամենացավալին այն էր, որ իր հիմնադրամի կողմից ինձ այնպիսի հիմնադրամի ուղղություն ցույց տվեցին, որը Սորոսից էր ֆինանսավորվում։
Այդ ժամանակ էլի ինձ Աստված եկավ օգնության և բարի մարդիկ իմ կողքին կանգնեցին ու օգնեցին ինձ վճարել իմ ուսման վարձը, ես շնորհակալ եմ այդ մարդկանց և երախտապարտ։
Բայց դրանից առաջ, Տիկին Անայի հիմնադրամը կարողացել էր ֆինանսավորել նախկին նախագահ Լևոն- Տեր Պետրոսյանի թոռան, արտերկրում սովորելու ուսման վարձը, իսկ ինձ նման մարդկանց համար գումար չկար, մնացած հետևությունները արեք ինքներդ։ Տիկին Աննա, դուք հայտնվել եք ուրիշ աշխարհում, Դուք չեք էլ պատկերացնում ինչպիսի հավատարիմ և ազնիվ ընկերոջ եք կորցրել կուրանալով իշխանության և փառքի շողերից, այնպիսի մարդու, ով թքեց ամբողջ ՀՀԿ-ի վրա, առհամարհեց բոլոր վտանգները և կանգնեց Ձեր կողքին, բայց ցավոք դա Ձեզ պետքեր միայն Ձեր իշխանությունը հաստատելու և ամրացնելու համար։
Հիշեք մի բան, երբ ազնիվ մարդկանց կխաբեք, իմացեք որ դուք Աստծուն եք ուզում խաբել, որովհետև ազնիվ մարդիկ Աստծո մարդիկ են։Ես Ձեզ մենակ չթողեցի Ձեր դժվար պահերին, բայց
Դուք ինձ մենակ թողեցիկ իմ դժվար պահերին։
Ցավում եմ, որ այս արցունքները անկեղծ չէին…»: